06.12.2013|
12:33
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականի կազմին հավակնող ֆուտբոլիստների ազգանունները: Դարպասապահներն են Նոյերը («Բավարիա»), Կուրտուան (Մադրիդի «Աթլետիկո»), դե Խեան («Մանչեստր Յունայթեդ»), Չեխը («Չելսի»): Պաշտպանական գիծը ներկայացնում են Ալաբան ու Հումելսը (Դորտմունդի «Բորուսիա»), Ռամոսը (Մադրիդի «Ռեալ»), Լուիսը (Մադրիդի «Աթլետիկո»), Կոմպանին («Մանչեստր Սիթի»), Իվանովիչը («Չելսի»), Լիխշտայներն ու Կելինին («Յուվենտուս»), Պիկեն («Բարսելոն»), Տիագո Սիլվան (ՊՍԺ):